Վենեսուելան նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ իրանական տանկերների սպառնալիքի կապակցությամբ
ՄԱԿ-ում Վենեսուելայի դեսպանորդը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ իրանական նավթային տանկերի դեմ ԱՄՆ-ի հնչեցրած ռազմական սպառնալիքն անընդունելի է:
Սպուտնիկի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Վենեսուելայի ներկայացուցիչ Սամուել Մոնքադան հայտարարել է, «Միացյալ Նահանգները դեպի Վենեսուելայի շարժվող իրանական նավթային տանկերինսպառնում է ռազմական ուժի կիրառմամբ»:
Մոնքադան հավելել է, որ ազատ առևտուր իրականացնող անկախ երկրների միջև նավարկող նավերի դեմ հարձակումները համարվում են ոտնձգություն և հանցագործություն:
Վենեսուելայի զինված ուժերը Միացյալ Նահանգներին իրենց ուժը ցուցադրելու նպատակով, Կարիբյան ծովի տարածք իրանական նավերի մուտք գործելու նախօրեին, հրթռիային փորձարկում են իրակիանացրել:
Թեհրան-Կարակաս հարաբերությունների խորացումը մտահոգությունների տեղիք է տվել Սպիտակ տան պաշտոնյաների շրջանում:
Իրանական բենզինի տանկերների նավարկումը դեպի Վենեսուելա, զայրացրել է ԱՄՆ պաշտոնյաներին և Վաշինգտոնը զորքեր է ուղարկել Կարիբյան ծով: