2020 թվականին օդի աղտոտվածությունը կարող է նվազագույնը լինել պատմության մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i120998-2020_թվականին_օդի_աղտոտվածությունը_կարող_է_նվազագույնը_լինել_պատմության_մեջ
2020 թվականին Երկրի մթնոլորտում CO2 գազի արտանետումները կարող են նվազագույնը դառնալ մարդկության արդյունաբերական պատմության մեջ:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մայիս 27, 2020 09:11 Asia/Tehran
  • 2020 թվականին օդի աղտոտվածությունը կարող է նվազագույնը լինել պատմության մեջ

2020 թվականին Երկրի մթնոլորտում CO2 գազի արտանետումները կարող են նվազագույնը դառնալ մարդկության արդյունաբերական պատմության մեջ:

Այս մասին ասված է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) էներգետիկ ոլորտում ներդրումների մասին զեկույցում:

Ինչպես հաշվարկել են ՄԷԳ-ում, այս տարի կորոնավիրուսով պայմանավորված, CO2- ի արտանետումները պետք է կրճատվեն 8% -ով։ Այսպիսով, ստացվում է, որ ցուցանիշները հասել են մեկ տասնամյակ առաջվա մակարդակին:

«Նման կրճատումը պատմության մեջ ամենամեծը կլինի»,- ենթադրում են գործակալությունում։

ՄԷԳ-ում նշել են, որ ճգնաժամերի պատճառով կտրուկ կրճատումներից հետո, որպես կանոն, արտանետումների մակարդակը վերականգնվում է ավելի արագ, քան նվազում է:

«Արդյոք դա տեղի կունենա այս անգամ էլ, կախված է այն բանից, թե ինչ է տեղի ունենալու էներգետիկ ոլորտում ներդրումների հետ», – եզրափակել են ՄԷԳ-ում:

1in.am