ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վավերացրել է Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախագիծը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է հօգուտ մի նախագծի, որը Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Չինաստանի նկատմամբ:
Ֆարս լրատվական գործակալությունը հինգշաբթի օրը հաղորդել է, որ ույղուրական փոքրամասնությանը սատարելու կոչով նախագիծն ավելի վաղ վավերացվել էր Սենատում, իսկ հիմա պետք է ուղարկիվի հաստատման Սպիտակ տուն:
Ծրագրի կողմնակիցները Չինաստանի կառավարությանը մեղադրում են ազգային փոքրամասնությունների իրավունքների կոպիտ ոտնահարման մեջ և կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Պեկինի նկատմամբ:
Չինաստանի կառավարությունը հերքել է այդ մեղադրանքները:
Մարդու իրավունքների վերաբերյալ ամերիկյան զեկույցները մշտապես քննադատության են ենթարկվել համաշխարհային և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից՝ սխալ մեթոդաբանության, երկակի ստանդարտների կիրառման, կողմնակալության և չեզոքության սկզբունքի խախտման, ազգային փոքրամասնությունների մշակույթը հաշվի չառնելու և այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար: