Ամերիկացիները բողոքում են ոստիկանության կողմից գործադրվող բռնությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i121041-Ամերիկացիները_բողոքում_են_ոստիկանության_կողմից_գործադրվող_բռնությունների_դեմ
Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, ոստիկանը սպանել է սևամորթ քաղաքացու: Ոստիկանի քայլը բողոքի ծավալուն ալիք է բարձրացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2020 12:25 Asia/Tehran

Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, ոստիկանը սպանել է սևամորթ քաղաքացու: Ոստիկանի քայլը բողոքի ծավալուն ալիք է բարձրացրել:

Բողոքելով ծագումով աֆրիկացի  Ջորջ Գլոյդի սպանության դեմ, Մինեապոլիս քաղաքի հարյուրավոր զայրացած քաղաքացիներ փողոց են դուրս եկել, պահանջելով հաստատել արդարություն և պատժել ոստիկանին:  

Անվտանգության ուժերը ոստիկանի ռասիստակիան քայլի դեմ բողոքող քաղաքացիներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ, պլաստիկ փամփուշտներ ու ձայնային նռնակներ:

Սովորական քաղաքացիներից բացի, ցույցին մասնակցել են նաև որոշ խմբեր ու հասարակական միություններ, պահանջել են խստորեն պատժել հանցագործություն իրականացնող ոստիկաններին:  

ԱՄՆ-ի դատարանները կամ մեղավոր չեն ճանաչում սևամորթ քաղաքացիների դեմ հանցանք գործած ոստիկաններին,  կամ էլ ծանր պատիժներ չեն սահմանում նրանց համար: