ԱՄՆ-ի բողոքի ցույցերը տարածվել են նաև Եվրոպայում
Մայիս 31, 2020 04:38 Asia/Tehran
Սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ տղամարդուն սպանելու դեմ ուղղված բողոքի ցույցերն անցել են ԱՄՆ-ի սահմաններն ու տարածվել նաև Եվրոպայում:
Շաբաթ օրը, Գերմանիայի հարյուրավոր քաղաքացիներ, հավաքվել են Բեռլինում ԱՄՆ-ի դեսանատան առջև, իրենց բողոքը հայտնելու սարսափելի սպանության դեմ:
Բողոքի ցույցերը, որոնք սկսվել են երեքշաբթի օրը ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, շատ արագ տարածվել են Նահանգների ամբողջ տարածքում, իսկ հիմա արդեն նաև Եվրոպայում:
Բողոքի ցույցերը սկսվեցին ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունից հետո:
Պիտակ