ԱՄՆ-ի բողոքի ցույցերը տարածվել են նաև Եվրոպայում
https://parstoday.ir/hy/news/world-i121143-ԱՄՆ_ի_բողոքի_ցույցերը_տարածվել_են_նաև_Եվրոպայում
Սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ տղամարդուն սպանելու դեմ ուղղված բողոքի ցույցերն անցել են ԱՄՆ-ի սահմաններն ու տարածվել նաև Եվրոպայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2020 04:38 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի բողոքի ցույցերը տարածվել են նաև Եվրոպայում

Սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ տղամարդուն սպանելու դեմ ուղղված բողոքի ցույցերն անցել են ԱՄՆ-ի սահմաններն ու տարածվել նաև Եվրոպայում:

Շաբաթ օրը, Գերմանիայի հարյուրավոր քաղաքացիներ, հավաքվել են Բեռլինում ԱՄՆ-ի դեսանատան առջև, իրենց բողոքը հայտնելու սարսափելի սպանության դեմ: 

Բողոքի ցույցերը, որոնք սկսվել են երեքշաբթի օրը ԱՄՆ Մինեսոտա նահանգի  Մինեապոլիս քաղաքում, շատ արագ տարածվել են Նահանգների ամբողջ տարածքում, իսկ հիմա արդեն նաև Եվրոպայում:

Բողոքի ցույցերը սկսվեցին ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունից հետո: