Ռուսաստանը հակադարձել է ԱՄՆ-ում բողոքարարների ճնշմանը
https://parstoday.ir/hy/news/world-i121156-Ռուսաստանը_հակադարձել_է_ԱՄՆ_ում_բողոքարարների_ճնշմանը
ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ռասիզմի դեմ բողոքի ցույցերի աճն այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների աննախադեպ աճի հետևանքն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2020 08:24 Asia/Tehran

ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ռասիզմի դեմ բողոքի ցույցերի աճն այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների աննախադեպ աճի հետևանքն է:

Շաբաթ օրը տարածած հաղորդագրությամբ, ՌԴ ԱԳՆ-ն հակադարձել է ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած հակառասիստական ցույցերին և նշել, որ այդ խռովությունները վկայում են թե այդ երկրում որքան լուրջ է  մարդու իրավունքների վիճակը:

ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Մինեսոտան միակ նահանգը չէ, որտեղ ոստիկաններն ու իրավապահները խախտում են օրենքն ու անարդար վերաբերմունք են դրսևորում»:

ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ ԱՄՆ-ի ոստիկանները բազում հանցանքներ են թույլ տալիս և ԱՄՆ-ի պաշտոնատարները պարտավոր են կատարելապես իրագործել միջազգային հանձնառությունները: