Պոմպեոն Չինաստանին մեղադրել է ԱՄՆ-ում ընթացող բողոքի ցույցերը շահարկելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i121418-Պոմպեոն_Չինաստանին_մեղադրել_է_ԱՄՆ_ում_ընթացող_բողոքի_ցույցերը_շահարկելու_մեջ
ԱՄՆ պետքարտուղարը Չինաստանին մեղադրել է Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ ծայր առած բողոքի ցույցերը շահարկելու և որպես քարոզչության միջոց ծառայեցնելու մեջ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2020 04:44 Asia/Tehran
  • Պոմպեոն Չինաստանին մեղադրել է  ԱՄՆ-ում ընթացող բողոքի ցույցերը շահարկելու մեջ

ԱՄՆ պետքարտուղարը Չինաստանին մեղադրել է Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ ծայր առած բողոքի ցույցերը շահարկելու և որպես քարոզչության միջոց ծառայեցնելու մեջ

Շաբաթ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ, Պոմպեոն Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությանը մեղադրել է «իր երկրում ավտորիտարի ռեժիմի կողմից մարդկանց իրավունքների ոտնահարումը կոծկելու նպատակով,  Ջորջ Ֆլոյդի ողբերգական մահը շահարկելու» մեջ:

Պետքարտուղարը հայտարարել է, որ  Չինաստանի կառավարությունը բռնությունէ գործադրել Հոնկոնգի  և Թայվանի ցուցարարների նկատմամբ և լրագրողներին դատապարտել  երկարատև ազատազրկման, սակայն ԱՄՆ-ում  հանցագործ ոստիկանները պատժվել են, և իշխանությունները ողջունել են խաղաղ ցույցերի անցկացումը, միաժամանակ պատժելով անկարգութուններ հրահրողնրին, իսկ լրատվամիջոցներն ազատորեն լուսաբանել են ցույցերը:

Նա նաև հիշեցրել է, որ Չինաստանը կալանավորել կամ ստիպել է լռել այն բժիշկներին ու լրագրողներին, որոնք ահազանգել են կորոնավիրուսի տարածման տեմպերի ու զոհերի աճի մասին: