Պոմպեոն Չինաստանին մեղադրել է ԱՄՆ-ում ընթացող բողոքի ցույցերը շահարկելու մեջ
ԱՄՆ պետքարտուղարը Չինաստանին մեղադրել է Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ ծայր առած բողոքի ցույցերը շահարկելու և որպես քարոզչության միջոց ծառայեցնելու մեջ
Շաբաթ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ, Պոմպեոն Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը մեղադրել է «իր երկրում ավտորիտարի ռեժիմի կողմից մարդկանց իրավունքների ոտնահարումը կոծկելու նպատակով, Ջորջ Ֆլոյդի ողբերգական մահը շահարկելու» մեջ:
Պետքարտուղարը հայտարարել է, որ Չինաստանի կառավարությունը բռնությունէ գործադրել Հոնկոնգի և Թայվանի ցուցարարների նկատմամբ և լրագրողներին դատապարտել երկարատև ազատազրկման, սակայն ԱՄՆ-ում հանցագործ ոստիկանները պատժվել են, և իշխանությունները ողջունել են խաղաղ ցույցերի անցկացումը, միաժամանակ պատժելով անկարգութուններ հրահրողնրին, իսկ լրատվամիջոցներն ազատորեն լուսաբանել են ցույցերը:
Նա նաև հիշեցրել է, որ Չինաստանը կալանավորել կամ ստիպել է լռել այն բժիշկներին ու լրագրողներին, որոնք ահազանգել են կորոնավիրուսի տարածման տեմպերի ու զոհերի աճի մասին: