Հակահրեականությունը՝ ԱՄՆ-ի նոր պատրվակն է Իրանին մեղադրելու համար
Չնայած Իրանի իսլամական խորհրդարանում հրեաների պատգամավորը բազմիցս անդրադարձել է այս երկրում բնակվող հրեաների լավ իրավիճակին, Միացյալ Նահանգները Իրանին մեղադրում է հակահրեականության մեջ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը Վաշինգտոնի հակաիրանական քաղաքականության շրջանակում այսօր խոսել է մի մարդու մասին, ով չորս տասնամյակ առաջ Իրանում դատվելուց հետո, Իսրայելի համար լրտեսելու գործով մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց մահապատժի: Օրթագուսը կրկնել է Իրանի դեմ Վաշինգտոնի անհիմն մեղադրանքները:
Նա այնուհետև Իրանին մեղադրել է հակահրեականության մեջ և պնդել, որ այս երկիրը մարդկանց պատժում է դավանանքի պատճառով:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն այն դեպքում է նման մեղադրանք հնչեցնում, երբ Իրանում բնակվող հրեա փոքրամասնությունն ունենալով իր կրոնական հատուկ վայրերը, նաև ունի իր պատգամավորն Իսլամական խորհրդարանում:
Իսլամական խորհրդարանում Իրանի հրեաների պատգամավոր Սիամաք Մորե Սեդղն ավելի վաղ գերմանական Դոյչե Վելլե կայքին տված հարցազրույցում հերքել էր Իրանում հակահրեականության որևէ դրսևորման մասին լուրերը:
Մորե Սեդղը նաև հայտարարել է, որ Իրանը դեմ է ոչ թե հրեաներին այլ սիոնիզմին: Իրանում հրեաների վիճակն ավելի լավ է քան եվրոպական երկրներում: