Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել S400 համակարգի երկրորդ խմբաքանակի շուրջ
Երկուշաբթի օրը, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Անկարայի և Մոսկվայի միջև նախնական համաձայնություն է կայացել՝ Ռուսաստանին S400 հակահրթիռային պաշտպանության համակարգի երկրորդ շարքը Թուրքիա ուղարկելու վերաբերյալ:
«Չնայած Ռուսաստանից S400 համակարգի գնելուն, Անկարան քննարկում է նաև ամերիկյան Patriot և իտալա-ֆրանսիական համատեղ արտադրության Եվրոսամ համակարգերը գնելու առաջարկները», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության ղեկավար Իսմայիլ Դիմիրը:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինն ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած կրոնովիրուսի պանդեմիային, ռուսական S400 զենիթահրթիռային համակարգի փոխանցման գործընթացը շարունակվելու է:
2017-ին Մոսկվան և Անկարան ստորագրեցին S400 համակարգի գնման պայմանագիրը, ինչը քննադատության արժանացավ Միացյալ Նահանգների կողմից: