Թուրքիայի ԱԳՆ պատասխանն այդ երկրում կրոնական ազատության վերաբերյալ ԱՄՆ զեկույցին
Թուրքիայի ԱԳՆ արձագանքել է այդ երկրում կրոնական ազատության վերաբերյալ ԱՄՆ զեկույցին:
Հինգշաբթի օրը, Թուրքիայի արտգործնախարարությունը մի հաղորդագրություն տարածելով նշել է, որ ԱՄՆ-ի կրոնական ազատության մասին զեկույցն անհիմն է և Անկարան գործում է պատասխանատվությամբ ՝ պաշտպանելով և հարգելով բոլոր քաղաքացիների կրոնական ազատությունները, առանց տարբեր խմբերի միջև որևէ խտրականության:
Նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայում ապրող բոլոր կրոնների ներկայացուցիչները իրենց արարողությունները կատարում են խաղաղ և հանգիստ պայմաններում:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցում նշված է, որ Թուրքիայում արգելվել է քրիստոնյաների մուտքը եկեղեցիներ, Անկարան հրաժարվում է քրիստոնյաներին կեցության իրավունք տալ, իսկ Սուրբ Սոֆիայի թանգարանը փորձում է վերածել մզկիթի: