Թուրքիայի ԱԳՆ պատասխանն այդ երկրում կրոնական ազատության վերաբերյալ ԱՄՆ զեկույցին
https://parstoday.ir/hy/news/world-i121612-Թուրքիայի_ԱԳՆ_պատասխանն_այդ_երկրում_կրոնական_ազատության_վերաբերյալ_ԱՄՆ_զեկույցին
Թուրքիայի ԱԳՆ արձագանքել է այդ երկրում կրոնական ազատության վերաբերյալ ԱՄՆ զեկույցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2020 14:32 Asia/Tehran
  • Թուրքիայի ԱԳՆ պատասխանն այդ երկրում կրոնական ազատության վերաբերյալ  ԱՄՆ զեկույցին

Թուրքիայի ԱԳՆ արձագանքել է այդ երկրում կրոնական ազատության վերաբերյալ ԱՄՆ զեկույցին:

Հինգշաբթի օրը, Թուրքիայի արտգործնախարարությունը մի հաղորդագրություն տարածելով նշել է, որ ԱՄՆ-ի կրոնական ազատության մասին զեկույցն անհիմն է և Անկարան  գործում է պատասխանատվությամբ ՝ պաշտպանելով և հարգելով բոլոր քաղաքացիների կրոնական ազատությունները, առանց տարբեր խմբերի միջև որևէ խտրականության:

Նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայում ապրող  բոլոր կրոնների ներկայացուցիչները իրենց արարողությունները  կատարում են խաղաղ և հանգիստ պայմաններում:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցում նշված է, որ Թուրքիայում արգելվել է քրիստոնյաների մուտքը եկեղեցիներ, Անկարան հրաժարվում է քրիստոնյաներին կեցության իրավունք տալ,  իսկ Սուրբ Սոֆիայի թանգարանը փորձում է  վերածել մզկիթի: