Կրեմլի արձագանքը Իրանի և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հանրապետականների նախագծին
Հունիս 12, 2020 05:06 Asia/Tehran
Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է Իրանի և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ սահմանելու Կոնգրեսի հանրապետականների առաջարկած նախագծին:
Դմիտրի Պեսկովն արձագանքելով Իրանի և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին մի շարք հանրապետական օրենսդիրների և ԱՄՆ Սենատի առաջարկությանը, հավելել է. «Կրեմլը հույս ունի, որ նախագիծը չի հաստատվի»:
Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ նման հապճեպ գործողությունը չի օգնի երկկողմ հարաբերությունների կարգավորմանը:
Ըստ Պեսկովի, այս քաղաքականությունն առաջ են տանում ԱՄՆ-ի մի խումբ քաղաքակն գործիչներ:
Հունիսի 10-ին, հանրապետական օրենսդիրները Կոնգրեսին են ներկայացրել հակաիրանական պատժամիջոցների նոր փաթեթը:
Պիտակ