Այսօր նշվում է Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը
https://parstoday.ir/hy/news/world-i121632-Այսօր_նշվում_է_Երեխաների_հարկադիր_աշխատանքի_դեմ_պայքարի_համաշխարհային_օրը
Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից եւ ամեն տարի նշվում է հունիսի 12-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2020 06:52 Asia/Tehran
  • Այսօր նշվում է Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը

Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից եւ ամեն տարի նշվում է հունիսի 12-ին:

Օրացույցի մեջ նոր օրն անցկացնելու գաղափարը ծագել է 1997 թվականին Օսլոյում եւ Ամստերդամում անցկացված երեխաների աշխատանքի վատթարագույն ձեւերի դեմ պայքարի եւ երեխաների հարկադիր աշխատանքի հարցերով միջազգային համաժողովներից հետո, փոխանցում է Calend-ը:

Աշխատանքի Միջազգային կազմակերպությունն առաջին անգամ Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացրել է 2002 թվականին: Օրվա նպատակն է ուշադրություն հրավիրել այդ խնդրին եւ դրա վերացման համար միջոցներ ձեռնարկել:

Ամեն տարի հունիսի 12-ին ամբողջ աշխարհում կառավարությունները, գործատուներն ու աշխատակիցները, քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, ինչպես նաեւ միլիոնավոր մարդիկ իրենց ջանքերը միավորում են երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի գործում:

News.am