ԱՄՆ-ի բանակի ուժերը համալրվել են սվիններով՝ բողոքարարաներին ճնշելու համար
Հունիս 14, 2020 12:57 Asia/Tehran
ԱՄՆ-ի բանակը զինվել է սվիններով՝ հակառասիատական բողոքի ցույցի մասնակիցներին ճնշելու նպատակով
Պենտագոնը հայտարարել է, որ Վաշինգտոնից դուրս տեղակայված բանակայինները համալրվել են սվիններով և ցուցարարներին ճնշելու համար նախատեսված այլ զենքով:
Հաղորդման համաձայն, ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը և Միացյալ շտաբի պետ Մարկ Միլլին հունիսի 10-ին հայտարարել են. «Ցուցարարների հավանական հարձակումներին դիմակայելու նպատակով, զինված ուժերը համալրվել են համապատասխան զենքերով»:
Մայիսի 25-ին սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, ԱՄՆ-ում ծայր առած բողոքի լայնածավալ ցույցերը տարածվել են երկրի համարյա բոլոր նահանգներում: Ոստիկանությունը բռնություն է կիրառում ցուցարարների նկատմամբ: