Եվրոպայի երկակի վերաբերմունքն ԱՄՆ-ում մարդու իրավունքների ոտնահարման նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i121857-Եվրոպայի_երկակի_վերաբերմունքն_ԱՄՆ_ում_մարդու_իրավունքների_ոտնահարման_նկատմամբ
Հունիսի 17-ին կայացած ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստում, եվրոպական երկրները, քննարկելով ԱՄՆ-ում առկա ռասիզմը և բռնությունները, փորձել են համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել այդ հարցից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2020 04:56 Asia/Tehran

Հունիսի 17-ին կայացած ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստում, եվրոպական երկրները, քննարկելով ԱՄՆ-ում առկա ռասիզմը և բռնությունները, փորձել են համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել այդ հարցից:

Եվրոպական երկրները և Ավստրալիան ու Ճաոնիան, առանց անդրադառնալու նիստի հիմնական թեմային, հայտարարել են, որ ռասիզմը  գլոբալ խնդիր է և չպետք է սահմանափակել միայն մի երկրով:

Հայտարարելով, որ ԱՄՆ-ը լիբերալ դեմոկրատական դատական համակարգ ունեցող երկիր է, Վաշինգտոնի դաշնակիցները նշել են, որ  Ջոջ Ֆլոյդին սպանած ոստիկանին պատասխանատվության ենթարկելու ԱՄՆ-ի քայլը այդ երկրում  ռասիզմի  դեմ պայքարի օրինակ է:

Հատկանշական է, որ Մարդու իրավունքների խորհրդի ղեկավարը մտահոգոթյուն է հայտնել ԱՄՆ-ում շարունակվող համատարած ռասայական խտրականության կապակցությամբ:

Միշել Բաչելետը, ցավ հայտնելով ԱՄՆ-ում առկա ռասիզմի և ոստիկանների կողմից սևամորթների նկատմամբ գործադրվող բռնությունների կապակցությամբ, հայտարարել է, որ Նահանգները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ ոստիկանական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: