Կառավարիչների խորհուրդը վավերացրել է եվրոպական եռյակի հակաիրանական բանաձևը
Չնայած ՌԴ-ի ու Չինստանի հակառակությանը, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների նիստում վավերացվել է եվրոպական եռյակի հակաիրանական բանաձևը:
«Wall Street Journal» օրաթերթի հաղորդմամբ, ուրբաթ օրը վավերացված բանաձևով, ԱՄՆ-ի հետ համաքայլ, եվրոպական երեք երկրներ Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան Իրանին կոչ են արել համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ և թույլ տալ գործակալության տեսուչներին այցելել միջուկային երկու օբվյեկտները, որտեղ Թեհրանը նրանց մուտքն արգելում է:
ՌԴ-ն ու Չինաստանը դեմ են քվեարկել են բանաձևին: Եվս 7 երկիր ձեռնպահ է մնացել:
Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում Իրանի ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին արձագանքելով այս բանաձևի վավերացմանը, հայտարարել է.«ԻԻՀ-ն մերժում է Կառավարիչների խորհրդի հաստատած բանաձևը և ձեռնարկելու է համապատասխան քայլեր»: