Կառավարիչների խորհուրդը վավերացրել է եվրոպական եռյակի հակաիրանական բանաձևը
https://parstoday.ir/hy/news/world-i121909-Կառավարիչների_խորհուրդը_վավերացրել_է_եվրոպական_եռյակի_հակաիրանական_բանաձևը
Չնայած ՌԴ-ի ու Չինստանի հակառակությանը, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների նիստում վավերացվել է եվրոպական եռյակի հակաիրանական բանաձևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2020 12:57 Asia/Tehran
  • Կառավարիչների խորհուրդը վավերացրել է եվրոպական եռյակի հակաիրանական բանաձևը

Չնայած ՌԴ-ի ու Չինստանի հակառակությանը, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների նիստում վավերացվել է եվրոպական եռյակի հակաիրանական բանաձևը:

«Wall Street Journal» օրաթերթի հաղորդմամբ, ուրբաթ օրը վավերացված բանաձևով, ԱՄՆ-ի հետ համաքայլ,  եվրոպական երեք երկրներ Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան Իրանին կոչ են արել համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ և թույլ տալ գործակալության տեսուչներին այցելել միջուկային երկու օբվյեկտները, որտեղ Թեհրանը նրանց մուտքն արգելում է:

ՌԴ-ն ու Չինաստանը դեմ են քվեարկել են բանաձևին: Եվս 7 երկիր ձեռնպահ է մնացել: 

Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում Իրանի ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին արձագանքելով այս բանաձևի վավերացմանը, հայտարարել է.«ԻԻՀ-ն  մերժում է Կառավարիչների խորհրդի հաստատած բանաձևը և ձեռնարկելու է համապատասխան քայլեր»: