Թրամփը հանդես է եկել ամերիկացի բողքարարներին 10 տարվա ազատազրկման հրամանով
https://parstoday.ir/hy/news/world-i122063-Թրամփը_հանդես_է_եկել_ամերիկացի_բողքարարներին_10_տարվա_ազատազրկման_հրամանով
Շարունակելով Ստրկատիրության ժամանակաշրջանն հիշեցնող ԱՄՆ-ի պատմական կոթողների պաշտպանմանն ուղղված ջանքերը ԱՄՆ-ի նախագահը հայտնել է այդ կառույցները ոչնչաղցնողների ձերբակալման ու 10 տարվա ազատազկման հրամանի արձակման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2020 15:17 Asia/Tehran

Շարունակելով Ստրկատիրության ժամանակաշրջանն հիշեցնող ԱՄՆ-ի պատմական կոթողների պաշտպանմանն ուղղված ջանքերը ԱՄՆ-ի նախագահը հայտնել է այդ կառույցները ոչնչաղցնողների ձերբակալման ու 10 տարվա ազատազկման հրամանի արձակման մասին:

Ասոշիեյթետ պրես գործակալության հաղորդմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան միկորբլոգում գրել է.«Դաշնային կառավարությանը արտոնություն եմ տվել 10 տարով ազատազրկել այն անձանց, ովքեր վնաս կհասցնեն ցանկացած կառույցի, արձանի կամ այլ գույքերի»:

Թվիթերյան մի այլ գրառման մեջ ԱՄՆ նախագահը գրել է. «Այս քայլը անհապաղ կգործադրվի և ոչ մի բացառություն չի լինելու»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառմամբ, 19-րդ դարի ԱՄՆ-ի նախագահներից Էնդրու Ջեկսոնի արձանը ոչնչացնողների սպառնացլե էր 10 տարվա ազատազրկմամբ:

Ստրկատիրական ԱՄՆ-ը հիշեցնող կոթողների մասին Թրամփի նոր հրամանը արծարծվում է այն դեպքում, երբ վերջին օրերի ընթացքում ռասիզմի դեմ բողոքողները ԱՄՆ-ի ողջ տարածքում հարձակվել են ստրիատիրության ժամանակաշրջանի խորհրդանշան համարվող անձանց արձանների վրա ու կործանել են դրանք: