Ռուսաստանը պատրաստ է պայմանագիր ստորագրել S-400 համակարգը Թուրքիային մատակարարելու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i122093-Ռուսաստանը_պատրաստ_է_պայմանագիր_ստորագրել_s_400_համակարգը_Թուրքիային_մատակարարելու_վերաբերյալ
Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է S-400 զենիթահրթիռային պաշտպանության համակարգը Թուրքիային մատակարարելու Մոսկվայի պատրաստակամության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2020 13:42 Asia/Tehran
  • Ռուսաստանը պատրաստ է պայմանագիր ստորագրել S-400 համակարգը Թուրքիային մատակարարելու վերաբերյալ

Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է S-400 զենիթահրթիռային պաշտպանության համակարգը Թուրքիային մատակարարելու Մոսկվայի պատրաստակամության մասին:

Յունիսի 24-ին, Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանա , Ռուսաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը:

Նունիսի 9-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան պայմանավորվածություն են ձեռք բերել   S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի երկրորդ խումբը  մատակարարելու վերաբերյալ, սակայն առկա են համակարգը Թուրքիային հանձնելու հետ կապված մի քանի տեխնիկական խնդիրներ: 

Ռուսական  S-400 համակարգի առաքումը Թուրքիա սկսվել է 2019-ի հուլիսին և ընթացքի մեջ է:

Չնայած ԱՄՆ-ի ընդդիմությանը, Թուրքիայի կառավարությունը   շարունակում է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ: