Մոսկվայում Հաղթանակի շքերթն անցկացվեց 14 երկրների, ներառյալ Հայաստանի զինվորականների մասնակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i122098-Մոսկվայում_Հաղթանակի_շքերթն_անցկացվեց_14_երկրների_ներառյալ_Հայաստանի_զինվորականների_մասնակցությամբ
Ռուսաստանի զիված ուժերից բացի, Հայաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Սերբիայի , Տաջիկստանի, Մոնղոլիայի, Մոլդովայի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ադրբեջանի զինվորականներ այսօր հանդիսավոր շքերթով անցել են Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ նշելու Մեծ հաղթանակի 75-ամյակը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 24, 2020 15:22 Asia/Tehran

Ռուսաստանի զիված ուժերից բացի, Հայաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Սերբիայի , Տաջիկստանի, Մոնղոլիայի, Մոլդովայի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ադրբեջանի զինվորականներ այսօր հանդիսավոր շքերթով անցել են Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ նշելու Մեծ հաղթանակի 75-ամյակը:

Մոսկվայի Կարմիր հրապարակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նույն շարքում նստած են եղել  Բելառուսի, Բոսնիա Հերցեգովինայի, Ղազախստանի, Սերբիայի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի, Տաջիկստանի ղեկավարները և Աբխազիայի ու Օսեթիայի ինքնահռչակ հանրապետությունների   նախագահները, որոնք Մոսկվայում են Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթի առիթով։

Որոշ երկրների առաջնորդներ, ներառյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչ-որ պատճառներով չեն մասնակցել Հաղթանակի շքերթին նվիրված միջոցառմանը: