Սենատը դեմ է ԱՄՆ-ի ոստիկանության բարեփոխման օրինագծին
https://parstoday.ir/hy/news/world-i122115-Սենատը_դեմ_է_ԱՄՆ_ի_ոստիկանության_բարեփոխման_օրինագծին
ԱՄՆ-ի Կոնգրեսը փակուղում է հայտնվել ոստիկանության կառուցվածքը բարեփոխելու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2020 12:36 Asia/Tehran

ԱՄՆ-ի Կոնգրեսը փակուղում է հայտնվել ոստիկանության կառուցվածքը բարեփոխելու հարցում:

Սենատի դեմոկրատները չորեքշաբթի օրը դեմ են քվեարկել ԱՄՆ ոստիկանության կառուցվածքի բարեփոխման հանրապետականների օրինագծին:  

ԱՄՆ Սենատում դեմոկրատների փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերն ասել է.«Այս օրինագիծն ապարդյուն հակազդեցություն է Միացյալ Նահանգների ոստիկանության վայրագություններին»:

Ոստիկանության կառուցվածքի բարեփոխման օրինագիծը քվեարկության կդրվի նաև Ներկայացուցիչների պալատում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի համաձայնելու դեմոկրատների առաջարկած բարեփոխումներին և այս հարցը փակուղի կմտնի:

Հանրապետականները համոզված են, որ դեմոկրատների օրինագիծը կարող է ինչ-որ չափով թուլացնել ոստիկանության դիրքերը, քանի որ այդ դեպքում ոստիկանները զրկվելու են անձեռնմխելիությունից: