Սենատը դեմ է ԱՄՆ-ի ոստիկանության բարեփոխման օրինագծին
ԱՄՆ-ի Կոնգրեսը փակուղում է հայտնվել ոստիկանության կառուցվածքը բարեփոխելու հարցում:
Սենատի դեմոկրատները չորեքշաբթի օրը դեմ են քվեարկել ԱՄՆ ոստիկանության կառուցվածքի բարեփոխման հանրապետականների օրինագծին:
ԱՄՆ Սենատում դեմոկրատների փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերն ասել է.«Այս օրինագիծն ապարդյուն հակազդեցություն է Միացյալ Նահանգների ոստիկանության վայրագություններին»:
Ոստիկանության կառուցվածքի բարեփոխման օրինագիծը քվեարկության կդրվի նաև Ներկայացուցիչների պալատում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի համաձայնելու դեմոկրատների առաջարկած բարեփոխումներին և այս հարցը փակուղի կմտնի:
Հանրապետականները համոզված են, որ դեմոկրատների օրինագիծը կարող է ինչ-որ չափով թուլացնել ոստիկանության դիրքերը, քանի որ այդ դեպքում ոստիկանները զրկվելու են անձեռնմխելիությունից: