Թրամփին զայրացրել է ստրկատիրության խորհրդանիշ համարվող գործիչների արձանների տապալումը
Հունիս 26, 2020 08:42 Asia/Tehran
Թրամփին զայրացրել է ստրկատիրության խորհրդանիշ համարվող գործիչների արձանների տապալումը և նա ցուցարարներին անվանել է ավազակներ:
Քննադատելով արձանների տապալումը, Դոնալդ Թրամփը Թվիթերում արած գրառման մեջ ամերիկացի ցուցարարներին անվանել է ավազակներ:
Մի քանի օր առաջ, Թրամփը թվիթերյան գրառման մեջ քննադատել էր Վաշինգտոնի քաղաքային ոստիկանությանը, նշելով, որ ոստիկանները չեն կարողանում պաշտպանել արձանների անվտանգությունը:
Վերջին օրերին հակառասիստական ցույցերի մասնակիցներն ԱՄՆ-ում տապալել են ստրկատաիրության խորհրդանիշ համարվող մի շարք գործիչների, այդ թվում՝ Ամերիկա մայրցամաքը հայտնագործած Քրիստոֆեր Կոլումբուսի արձանը: