Միննեապոլիսի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է ոստիկանության դեպարտամենտի լուծարման օգտին
https://parstoday.ir/hy/news/world-i122205-Միննեապոլիսի_քաղաքային_խորհուրդը_միաձայն_քվեարկել_է_ոստիկանության_դեպարտամենտի_լուծարման_օգտին
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Միննեապոլիս քաղաքը հակառասիստական ցույցերի կենտրոնի վերածվելու հետևանքով, քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է ոստիկանության դեպարտամենտի լուծարման օգտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2020 14:51 Asia/Tehran

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Միննեապոլիս քաղաքը հակառասիստական ցույցերի կենտրոնի վերածվելու հետևանքով, քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է ոստիկանության դեպարտամենտի լուծարման օգտին:

New Zealand Herald թերթի փոխանցմամբ՝ Միննեապոլիսի քաղաքային խորհրդի 12 անդամները  միաձայն քվեարկել են ոստիկանության դեպարտամենտի լուծարման և քաղաքի կանոնադրության օգտին:

Ըստ հաղորդման՝ քաղաքային խորհրդի անդամները պահանջել են լուծարել ոստիկանության քաղաքային վարչությունը և փոխարենը ստեղծել «հանրային անվտանգության և բռնության կանխարգելման վարչություն»:

Հատկանշական է, որ սա կարճաժամկետ ծրագիր չէ, այն  մեկ տարվա գործընթաց է` ոստիկանությանը փոխարինելու վերաբերյալ խորհուրդներ ստանալու համար:

Նշենք, որ  մայիսի 25-ին  Միացյալ Նահանգներում սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո,  այդ  և այլ երկրներում հակառասիստական ցույցեր են ընթանում: Ցուցարարները բողոքում են այդ երկրում տիրող ռասիզմի և ոստիկանության բռնության դեմ: