Կոլորադոյում շարունակվում են հակառասիստական ցույցերը
Շաբաթ օրը, Կոլորադոյի Ավրորա քաղաքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ սևամորթ Էլիջա Մակ Քլեյնի սպանության դեմ:
CNN լրատվական գործակալության հաղորդման համաձայն, բողոքարարները փակել են Կոլորադոյի ամենամեծ մայրուղիներից մեկը և կարգախոսներ վանկարկելով, արդարություն են պահանջել:
Ոստիկանությունը զենք կրելու կասկածանքով ձերբակալել էր Էլիջա Մակ Քլեյնին, որը վերադառնում էր հանրախանութից: Ճանապարհին կնոջ ինքնազգացողությունը վատացել էր և հիվանդանոցի ճանապարհին նա մահացել էր:
Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Շուտց Փոլիսը պահանջել է հետաքննություն անցկացնել այդ կապակցությամբ:
Մակ Քլեյնի հարազատները հայտարարել են, որ ոստիկանի կողմից Էլիջայի շնչերակը սեղմելը դարձել է մահվան պատճառ:
հատկանշական է, որ Կոլորադոյի Ավրորա քաղաքում, բողոքի ցույցերը տեղի են ունենում Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ համընդհանուր բողոքի ցույցերին զուգահեռ: