Կոլորադոյում շարունակվում են հակառասիստական ​​ցույցերը
https://parstoday.ir/hy/news/world-i122226-Կոլորադոյում_շարունակվում_են_հակառասիստական_ցույցերը
Շաբաթ օրը, Կոլորադոյի Ավրորա քաղաքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ սևամորթ Էլիջա Մակ Քլեյնի սպանության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2020 08:51 Asia/Tehran

Շաբաթ օրը, Կոլորադոյի Ավրորա քաղաքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ սևամորթ Էլիջա Մակ Քլեյնի սպանության դեմ:

CNN լրատվական գործակալության հաղորդման համաձայն, բողոքարարները փակել են Կոլորադոյի ամենամեծ մայրուղիներից մեկը և կարգախոսներ վանկարկելով, արդարություն են պահանջել:

Ոստիկանությունը զենք կրելու կասկածանքով ձերբակալել էր Էլիջա Մակ Քլեյնին, որը վերադառնում էր հանրախանութից: Ճանապարհին կնոջ ինքնազգացողությունը վատացել էր և հիվանդանոցի ճանապարհին նա մահացել էր:

Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Շուտց Փոլիսը պահանջել է հետաքննություն անցկացնել այդ կապակցությամբ:

Մակ Քլեյնի հարազատները հայտարարել են, որ ոստիկանի կողմից Էլիջայի շնչերակը սեղմելը դարձել է մահվան պատճառ:

հատկանշական է, որ Կոլորադոյի Ավրորա քաղաքում, բողոքի ցույցերը տեղի են ունենում Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ համընդհանուր բողոքի ցույցերին զուգահեռ: