Նյու Յորքում ցուցարարները վանկարկել են «մահ՝ Ամերիկային» և «մահ՝ Իսրայելին»
Նյու Յորքում տեղի ունեցած հակաիսրայելական ցույցի մասնակցիները վանկարկել են «մահ՝ Ամերիկային» և «մահ՝ Իսրայելին»
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հուլիսի մեկին, ավելի քան հազար քաղաքացի, որոնք դեմ են Իսրայելի օկուպացման քաղաքականությանը և Արևմտյան ափի բռնակցման ծրագրին, «Ցասման օրվա» շրջանակներում, բողոքի ցույց են իրականացրել Նյու Յորքի Բրուքլին շրջանում:
Ցույցը տեղի է ունեցել ավելի քան 40 հասրակական կազմակերպությունների անդամների մասնակցությամբ և տևել է մոտ վեց ժամ: Հանրահավաքի ընթացքում, ելույթ են ունեցել մի խումբ ակտիվիստներ:
Իրանի ռադիոհեռուստատեսությունը հաղորդել է, որ ցույցի մասնակիցները վանկարկել են հակաիսրայելական կարգախոսներ: Նրանք վանկարկել են. «Իսրայել, մենք գիտենք, որ դու երեխաներ ես սպանում»:
Հակաիսրայելական բողոքի ցույցերը մեկնարկեցին այն բանից հետո, երբ Իսրայելի ռեժիմը հայտարարեց, որ «Դարի գործարք» նախագծի շրջանակներում, նախատեսում է Արևմտյան ափի տարածքների 30 տոկոսը բռնակցել օկուպացված տարածքներին: