Նյու Յորքում ցուցարարները վանկարկել են «մահ՝ Ամերիկային» և «մահ՝ Իսրայելին»
https://parstoday.ir/hy/news/world-i122461-Նյու_Յորքում_ցուցարարները_վանկարկել_են_մահ_Ամերիկային_և_մահ_Իսրայելին
Նյու Յորքում տեղի ունեցած հակաիսրայելական ցույցի մասնակցիները վանկարկել են «մահ՝ Ամերիկային» և «մահ՝ Իսրայելին»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2020 07:52 Asia/Tehran

Նյու Յորքում տեղի ունեցած հակաիսրայելական ցույցի մասնակցիները վանկարկել են «մահ՝ Ամերիկային» և «մահ՝ Իսրայելին»

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հուլիսի մեկին, ավելի քան հազար քաղաքացի, որոնք դեմ են Իսրայելի օկուպացման քաղաքականությանը և Արևմտյան ափի բռնակցման ծրագրին,  «Ցասման օրվա» շրջանակներում, բողոքի ցույց են իրականացրել Նյու Յորքի Բրուքլին շրջանում:

Ցույցը տեղի է ունեցել ավելի քան 40 հասրակական կազմակերպությունների անդամների մասնակցությամբ և տևել է մոտ վեց ժամ: Հանրահավաքի ընթացքում, ելույթ են ունեցել մի խումբ ակտիվիստներ:

Իրանի ռադիոհեռուստատեսությունը հաղորդել է, որ ցույցի մասնակիցները վանկարկել են հակաիսրայելական կարգախոսներ: Նրանք վանկարկել են. «Իսրայել, մենք գիտենք, որ դու երեխաներ ես սպանում»:

Հակաիսրայելական բողոքի ցույցերը մեկնարկեցին այն բանից հետո, երբ Իսրայելի ռեժիմը հայտարարեց, որ «Դարի գործարք» նախագծի շրջանակներում, նախատեսում է Արևմտյան ափի տարածքների 30 տոկոսը բռնակցել օկուպացված տարածքներին: