ԱՄՆ-ում նվազել է հայրենասիրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i122505-ԱՄՆ_ում_նվազել_է_հայրենասիրությունը
Gallup կենտրոնի կողմից անցկացված սոցհարցումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներում հայրենասիրության զգացումը հասել է ամենացածր մակարդակին: Վերջին անգամ այդ թեմայով սոցհարցումն անց է կացվել 2001 թվականին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2020 08:32 Asia/Tehran

Gallup կենտրոնի կողմից անցկացված սոցհարցումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներում հայրենասիրության զգացումը հասել է ամենացածր մակարդակին: Վերջին անգամ այդ թեմայով սոցհարցումն անց է կացվել 2001 թվականին:

Սոցհարցման արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների շուրջ 45 տոկոսն է հպարտանում իր ամերիկացի լինելով:

Դոնալդ Թրամփի վարչակազմի անարդյունավետ գործունեությունը կորոնայի ճգնաժամի հարցում, ոստիկանության ռասիստական ​​գործողությունները, որոնք հանգեցրել են համաժողովրդական բողոքի ցույցերի, և հուլիսի 4-ին Անկախության օրվա տոնակատարություններին Վաշինգտոնում երկրի դրոշն այրելու ցուցարարների քայլը, վկայում են վերջին 20 տարում ԱՄՆ-ում հայրենասիրության զգացմունքի աննախադեպ անկման և այդ երկրի հասարակության երկբևեռ դառնալու մասին: