Բալթիմորում ցուցարարները տապալել են Քրիստափոր Կոլումբոսի արձանը
https://parstoday.ir/hy/news/world-i122508-Բալթիմորում_ցուցարարները_տապալել_են_Քրիստափոր_Կոլումբոսի_արձանը
ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում, ռասիզմի դեմ բողոքող ցուցարարները տապալել են դեպի Ամերիկա ճանապարհը հայտնագործած հայտնի իսպանացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի արձանը նետել ծովածոցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2020 08:43 Asia/Tehran

ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում, ռասիզմի դեմ բողոքող ցուցարարները տապալել են դեպի Ամերիկա ճանապարհը հայտնագործած հայտնի իսպանացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի արձանը նետել ծովածոցը:

Բալթիմորում ռասիզմի դեմ բողոքի ցույցերն սկսվելուց հետո, Քրիստափոր Կոլումբոսի արձանը միակ հուշարձանն էր, որ կանգնուն էր մնացել այդ քաղաքում: Հուշարձանը տեղադրվել էր 1984թվականին, քաղաքապետարանի կողմից:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է արձանների տապալումը, և վերջերս գործադիր հրաման է արձակել՝ արձանները քանդողներին ձերբակալելու և կալանավորելու մասին: