Բողոքի ցույցեր Բելգիայում՝ համալսարաններում հիջաբ կրելու արգելքի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i122563-Բողոքի_ցույցեր_Բելգիայում_համալսարաններում_հիջաբ_կրելու_արգելքի_դեմ
Բելգիայում մոտ հազար հոգի մասնակցել է Սահմանադրական դատարանի որոշման դեմ բողոքի ցույցին: Որոշման համաձայն, ԲՈՒՀ-երում արգելվում է հիջաբ կրելը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2020 14:20 Asia/Tehran

Բելգիայում մոտ հազար հոգի մասնակցել է Սահմանադրական դատարանի որոշման դեմ բողոքի ցույցին: Որոշման համաձայն, ԲՈՒՀ-երում արգելվում է հիջաբ կրելը :

Բողոքարարների մեծ մասը երիտասարդ կանայք էին, որոնցից շատերը չեն կրում հիջաբ, սակայն դուրս էին եկել փողոց՝ բողոքելու խտրականության դեմ և համերաշխություն հայտնելու իրենց դասընկերների հետ:

Բողոքի ցույցի մասնակիցները կրել են պաստառներ որոնց վրա գրված է եղել՝ «Մի դատիր կնոջն իր տեսքով» և «Եթե ես չեմ կարող հագնել ինչ ուզում եմ, ուրեմն որտե՞ղ էազատությունը »:

Ցուցարարները կրել են դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն: