Բողոքի ցույցեր Բելգիայում՝ համալսարաններում հիջաբ կրելու արգելքի դեմ
Հուլիս 06, 2020 14:20 Asia/Tehran
Բելգիայում մոտ հազար հոգի մասնակցել է Սահմանադրական դատարանի որոշման դեմ բողոքի ցույցին: Որոշման համաձայն, ԲՈՒՀ-երում արգելվում է հիջաբ կրելը :
Բողոքարարների մեծ մասը երիտասարդ կանայք էին, որոնցից շատերը չեն կրում հիջաբ, սակայն դուրս էին եկել փողոց՝ բողոքելու խտրականության դեմ և համերաշխություն հայտնելու իրենց դասընկերների հետ:
Բողոքի ցույցի մասնակիցները կրել են պաստառներ որոնց վրա գրված է եղել՝ «Մի դատիր կնոջն իր տեսքով» և «Եթե ես չեմ կարող հագնել ինչ ուզում եմ, ուրեմն որտե՞ղ էազատությունը »:
Ցուցարարները կրել են դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն: