Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ պաշտոնյաների նկատմամբ
Չինաստանի կառավարությունը բոյկոտել էպատժամիջոց է սահմանել ԱՄՆ պաշտոնյաների, այդ թվում մի սենատորի նկատմամբ:
Երկուշաբթի օրը, Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ժաո Լի Ժիանը հայտարարել է, որ ի պատասխան Չինաստանի Սինցզյան ինքնավար մարզում ույղուր փոքրամասնությունների մարդու իրավունքների խախտումների պատրվակով չինական հաստատության և չորս պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցների, Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել մի քանի ամերիկացի պաշտոնյաների նկատմամբ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը միայն նշել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի աննունը և այլ մանրամասներ չի ներկայացրեցլ Վերջինս ներկայացրել է Չինաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նախագիծը:
Ավելի վաղ Պեկինը նախազգուշացրել էր, որ ի պատասխան Չինաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների, քայլեր կձեռնարկի: