Ադրբեջանում Առանձին համազորային բանակը տակտիկական զորավարժություններ է անցկացնում
https://parstoday.ir/hy/news/world-i123109-Ադրբեջանում_Առանձին_համազորային_բանակը_տակտիկական_զորավարժություններ_է_անցկացնում
Նախչըվանի Առանձին համազորային բանակը շարունակում է գումարտակների և դիվիզիոնների մարտական կրակոցով տակտիկական զորավարժությունները: Տակտիկական զորավարժությունների ժամանակ ապահովվել է հրետանային, ավիացիայի, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումների միջև փոխգործակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2020 06:06 Asia/Tehran

Նախչըվանի Առանձին համազորային բանակը շարունակում է գումարտակների և դիվիզիոնների մարտական կրակոցով տակտիկական զորավարժությունները: Տակտիկական զորավարժությունների ժամանակ ապահովվել է հրետանային, ավիացիայի, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումների միջև փոխգործակցությունը:

Ինչպես Armenia.Az-ին հայտնել են պաշտպանության նախարարությունից, Առանձին համազորային բանակում հատուկ ուշադրություն են հատկացնում գումարտակների և դիվիզիոնների մարտական կրակոցով տակտիկական զորավարժություններին:  

Հրետանային դիվիզիոնի մարտական կրակոցով տակտիկական զորավարժություններն անցկացվել են մարտական իրավիճակին առավելագույնս մոտեցված պայմաններում:  

Զորավարժությունների ընթացքում ՀՕՊ ստորաբաժանումների հետ միասին գործողություններ են իրականցվել հակառակորդի օդային հարձակման միջոցների և անօդաչու թռչող սարքերի դեմ: