ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ նույնիսկ Բորելն է բողոքել
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը քննադատել է ԱՄՆ կողմից ռուսական գազը Եվրոպա տեղափոխող գազատարի՝ Nord Stream 2-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշումը:
Ջոզեֆ Բորելը հրապարակել է հաղորդագրություն,որում մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից սպառնալիքն ու պատժամիջոցը որպես գործիք եվրոպական ընկերությունների ու շահերի դեմ կիրառվելու կապակցությամբ: Նա ասել է.«Եվրամիությունը խիստ դեմ է եվրոպական ըներկությունների դեմ երրորդ երկրների կողմից պատժամիջոցների կիրառմանը և օրինական առևտուր է իրականացնում»:
Բորելը հավելել է.«Եվրոպայի ներսում ոչ թե երրորդ երկրում եվրոպական քաղաքականությունները պարզ ու հստակ են և չի կարելի պատժամիջոցներով սպառնալ դիմացի կողմին»:
Նշելով,որ անդրսահմանային պատժամիջոցները հակասում են միջազգային կանոններին, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարն ասել է.«Մենք ականատես ենք այս գործընթացի սրացման, հատկապես Իրանի, Կուբայի, Միջազգային քրեական դատարանի և վերջերս էլ «Nord Stream- 2» գազատարի նկատմամբ »:
Ռուսաստանը և եվրոպական կոնսորցիումը աշխատում են «Nord Stream- 2» գազատարի նախագծի վրա ՝ դեպի Եվրոպա գազի արտահանումը մեծացնելու համար,ինչը Միացյալ Նահանգները փորձում է կասեցնել: