Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել ամերիկացի 11 պաշտոնյաների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i124119-Չինաստանը_պատժամիջոցներ_է_կիրառել_ամերիկացի_11_պաշտոնյաների_նկատմամբ
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ Պեկինը պատժամիջոցներ է կիրառել ԱՄՆ-ի 11 պաշտոնյաների նկատմամբ ՝ Հոնկոնգի գործերին միջամտելու պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2020 15:14 Asia/Tehran
  • Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել ամերիկացի 11 պաշտոնյաների նկատմամբ

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ Պեկինը պատժամիջոցներ է կիրառել ԱՄՆ-ի 11 պաշտոնյաների նկատմամբ ՝ Հոնկոնգի գործերին միջամտելու պատճառով:

ٍٍԵրկուշաբթի օրը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում Ժաո Լի Ջիան ասել է, որ պատժամիջոցները ներառում են ամերիկացի մի  խումբ պաշտոնյաների, այդ թվում՝ սենատորներ Մարկո Ռուբիոյին և Թեդ Քրուզին, և ուժի մեջ են մտնելու այսօր:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին չմիջամտել Հոնկոնգի և Պեկինի ներքին գործերին:

Վերջերս ԱՄՆ-ը սանկցիաներ  է կիրառել Հոնկոնգի և Չինաստանի պաշտոնյաների նկատմամբ: ԱՄՆ-ի միջամտությունը Հոնկոնգի, Թայվանի, Սինցզյանգի ներքին գործերին և Չինաստանին ուղղված մեղադրանքները կորոնավիրուսը տարածելու մեջ, հանգեցրել են  Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների սրմանը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio