Պուտինի դուստրերից մեկը կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ է ստացել
https://parstoday.ir/hy/news/world-i124157-Պուտինի_դուստրերից_մեկը_կորոնավիրուսի_դեմ_ռուսական_պատվաստանյութ_է_ստացել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Դրա համար օգտագործվել է ռուսական պատվաստանյութը, որն այսօր Ռուսաստանն առաջինը գրանցել է աշխարհում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2020 13:44 Asia/Tehran
  • Պուտինի դուստրերից մեկը կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ է ստացել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Դրա համար օգտագործվել է ռուսական պատվաստանյութը, որն այսօր Ռուսաստանն առաջինը գրանցել է աշխարհում:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՄԿ-ն:

«Իմ դուստրերից մեկն այդպիսի պատվաստում է արել»,- ասել է Պուտինը` հավելելով, որ այս կերպ իր դուստրը մասնակցել է փորձարկմանը:

Պուտինը հայտնել է, որ առաջին պատվաստումից հետո դստեր ջերմաստիճանը բարձրացել էր մինչեւ 38 աստիճան, հաջորդ օրն ընկել է 37 եւ այդքանը:

Ավելի վաղ Պուտինը, հայտարարելով պատվաստանյութի գրանցման մասին, ասել էր, որ այն բարձր արդյունավետություն եւ անվտանգություն է ցույց տվել:

https://news.am/arm/news/596325.html