ԱՄՆ-ի ծանր պարտությունը Անվտանգության խորհրդում
https://parstoday.ir/hy/news/world-i124304-ԱՄՆ_ի_ծանր_պարտությունը_Անվտանգության_խորհրդում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձախողվել են Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի ջանքերը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Օգոստոս 15, 2020 05:04 Asia/Tehran

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձախողվել են Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի ջանքերը:

Իրանի սպառազինության էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը ՝  2 կողմ և 2 դեմ և 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, չի հաստատվել Անվտանգության խորհրդի կողմից:

ԱՄՆ-ն և Դոմինիկյան հանրապետությունը կողմ են քվեարկել բանաձևին, Չինաստանը և Ռուսաստանը՝ դեմ, իսկ մյուս անդամները ձեռնպահ են մնացել:

Այսպիսով, Իրանի զենքի էմբարգոն կավարտվի 2020 թվականի հոկտեմբերին ՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) համաձայն:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Անվտանգության խորհրդում երկրի ծանր պարտությունից հետո հայտարարության մեջ նշել է, որ մերժվել է «ողջամիտ բանաձև»:

Հայտարարության մեջ Պոմպեոն վերահաստատել է Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին հնչեցրած կեղծ մեղադրանքները, հիասթափություն և զայրույթ հայտնելով  Վաշինգտոնի  ջանքերի ձախողման կապակցությամբ, և հավելելով, որ իր երկիրը կշարունակի այդ ուղությամբ տարվող  ջանքերը:

ԱՄՆ կառավարությունը երեքշաբթի երեկոյան Անվտանգության խորհրդին ներկայացրեց Իրանիզ ենքի էմբարգոն երկարաձգելու բանաձևի փոփոխված տեքստը, որը քվեարկության ընթացքում  չընդուընվեց ԱԽ անդամների կողմից:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio