Չինաստանն ԱՄՆ-ին զգուշացրել է հակաիրանական բռնի պատժամիջոցները շարունակելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i124405-Չինաստանն_ԱՄՆ_ին_զգուշացրել_է_հակաիրանական_բռնի_պատժամիջոցները_շարունակելու_կապակցությամբ
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը Միացյալ Նահանգներին զգուշացրել է հակաիրանական բռնի պատժամիջոցները շարունակվելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2020 14:08 Asia/Tehran
  • Չինաստանն ԱՄՆ-ին զգուշացրել է  հակաիրանական բռնի պատժամիջոցները շարունակելու կապակցությամբ

Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը Միացյալ Նահանգներին զգուշացրել է հակաիրանական բռնի պատժամիջոցները շարունակվելու կապակցությամբ:

Ջաո Լի Ջիանը երկուշաբի օրն ԱՄՆ-ին կոչ է արել վերջ դնել իր հակաիրանական միակողմանի պատժամիջոցներին և վերադառնալ ճիշտ ուղու վրա՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը պահպանելու և Անվտանգության Խորհրդի որոշումները հարգելու համար:

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հավելել է.«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի բանաձևի ձախողումը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Վաշինգտոնի միակողմանիությունը  դատապարտված է ձախողման»:

Աջակցելով Իրանի ու Գերմանիայի մասնակցությամբ Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության հարցով ԱԽ-ում արտահերթ նիստ գումարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին, Ջաո Լի Ջիանը նշել է.«Չինաստանը ցանկանում է սերտ ու համակարգված հարաբերություն հաստատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Իրանի միջուկային հարցի քաղաքական  համատեղ լուծման գործընթացն առաջ տանելու համար»:  

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio