Չինաստանն ԱՄՆ-ին զգուշացրել է հակաիրանական բռնի պատժամիջոցները շարունակելու կապակցությամբ
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը Միացյալ Նահանգներին զգուշացրել է հակաիրանական բռնի պատժամիջոցները շարունակվելու կապակցությամբ:
Ջաո Լի Ջիանը երկուշաբի օրն ԱՄՆ-ին կոչ է արել վերջ դնել իր հակաիրանական միակողմանի պատժամիջոցներին և վերադառնալ ճիշտ ուղու վրա՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը պահպանելու և Անվտանգության Խորհրդի որոշումները հարգելու համար:
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հավելել է.«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի բանաձևի ձախողումը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Վաշինգտոնի միակողմանիությունը դատապարտված է ձախողման»:
Աջակցելով Իրանի ու Գերմանիայի մասնակցությամբ Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության հարցով ԱԽ-ում արտահերթ նիստ գումարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին, Ջաո Լի Ջիանը նշել է.«Չինաստանը ցանկանում է սերտ ու համակարգված հարաբերություն հաստատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Իրանի միջուկային հարցի քաղաքական համատեղ լուծման գործընթացն առաջ տանելու համար»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio