Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրուցյ են ունեցել
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսով քննարկել են տարածաշրջանային զարգացումները և համաշխարհային խնդիրները:
Թասնիմ լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման ուղիները, տարածաշրջանային և միջազգային հարցեր, մասնավորապես ՝ Սիրիայի և Լիբիայի ճգնաժամի շուրջ համագործակցության շարունակումը:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը:
Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի միջև դրական քաղաքական համագործակցությանը Սիրիայի զարգացումների վերաբերյալ, լիբիական ճգնաժամի վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումները բոլորովին այլ են:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian