Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրուցյ են ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i124427-Թուրքիայի_և_Ռուսաստանի_նախագահները_հեռախոսազրուցյ_են_ունեցել
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսով քննարկել են տարածաշրջանային զարգացումները և համաշխարհային խնդիրները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2020 07:26 Asia/Tehran
  •  Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրուցյ են ունեցել

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսով քննարկել են տարածաշրջանային զարգացումները և համաշխարհային խնդիրները:

Թասնիմ լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման ուղիները, տարածաշրջանային և միջազգային հարցեր, մասնավորապես ՝ Սիրիայի և Լիբիայի ճգնաժամի շուրջ համագործակցության շարունակումը:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը:

Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի միջև դրական քաղաքական համագործակցությանը Սիրիայի զարգացումների վերաբերյալ, լիբիական ճգնաժամի վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումները բոլորովին այլ են:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio