Միշել Օբամա. Թրամփը Միացյալ Նահանգների սխալ նախագահն է
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբաման խստորեն քննադատել է Դոնալդ Թրամփին՝ ասելով, որ նա սխալ նախագահ է երկրի համար:
Նախկին Դեմոկրատական նախագահ Բարաք Օբամայի կինը` Միշել Օբաման, երկուշաբթի օրը դեմոկրատական կոգսակցության հանրահավաքի առաջին օրը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում քաոսի ու պառակտման պատճառն է և համակրանքի լիակատար բացակայություն է առաջացրել երկրում:
«Միացյալ Նահանգներում իրավիճակը կվատանա, եթե փոփոխություն չլինի», - ասել է Օբաման՝ սուր քննադատելով Թրամփին:
Անդրադառնալով ԱՄՆ ներկայիս խնդիրներին, այդ թվում՝ կորոնավիրուսի բռնկմանը, ճգնաժամային տնտեսությանը, քաղաքական անկայունությանը և համակարգված ռասիզմին, Միշել Օբաման ասել է, որ այդ երկիրն այժմ երկիրն այժմ համաշխարհային առաջնորդի դերում չէ և թույլ է նաև ներքին առումով: