ԱՄՆ-ը Իրանին մեղադրել է ՀԳՀԾ-ն խախտելու մեջ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պատրաստվում է դատական հայց ներկայացնել Իրանի դեմ՝ ՀԳՀԾ-ն խախտելու համար:
Անտեսելով ՀԳՀԾ-ից դուրս գալու իր միակողմանի քայլը, ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Թեհրանի դեմ բողոքի հայց է ներկայացնելու Անվտանգության խորհրդի ղեկավարին:
ԱԽ-ում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու մասին բանաձևի պարտությունից հետո, ԱՄՆ-ն հայտարարեց, որ գործարկելու է ձգանի մեխանիզմը՝ Թեհրանի դեմ կիրառված բոլոր պատժամիջոցները վերականգնելու համար:
Օգոստոսի 14-ին Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը չընդունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Բանաձևը տապալվեց 11 ձեռնպահ, 2 կողմ ՝ (ԱՄՆ և Դոմինիկյան Հանրապետություն), և Ռուսաստանի ու Չինաստանի դեմ ձայներով:
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական և ոչ մշտական անդամները, որոնք դեմ են քվեարկել կամ ձեռնպահ են մնացել ԱՄՆ-ի հակաիրանական բանաձևին, հայտարարել են, որ աջակցում են ՀԳՀԾ-ին և դատապարտում ԱՄՆ-ի անօրինական գործողությունները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio