Չինաստանը պնդում է՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները ապարդյուն են
Չինաստանի ԱԳՆ խոսնակը ապարդյուն է համարել Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները
Ջաո Լի Ջիանը ուրբաթ օրը Պեկինում կայացած մամլո ասուլիսի ընթացքում ասել է.«Իրանի միջուկային խնդրի լուծումը կախված է հավասար երկխոսությունից և անկեղծ խորհրդակցությունից և պատժամիջոցները, ճնշումը և նույնիսկ ռազմական սպառնալիքները որևէ ազդեցություն չեն ունենալու»:
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հիշեցնելով ԱՄՆ-ի պարտությունը Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու նախագծի նախորինակի հարցով, զգուշացրել է .«Վաշինգտոնի նոր ջանքը ՀԳՀԾ-ն նսեմացնելու ուղղությամբ, կրկին դատապարտված է ձախողման» :
Ջաո Լի Ջիանը հավելել է.«Անօրինական են ԱՄՆ-ի քայլերը Իրանի դեմ բանաձևի հաստատման առումով, կամ բոյկոտի համար Անվտանգության խորհրդին նամակ հղելը»: