Բացահայտվել է Միացյալ Նահանգների դերը՝ Մալիում տեղի ունեցած հակակառավարական հեղաշրջման գործում
https://parstoday.ir/hy/news/world-i124610-Բացահայտվել_է_Միացյալ_Նահանգների_դերը_Մալիում_տեղի_ունեցած_հակակառավարական_հեղաշրջման_գործում
Ամերիկյան պարբերականը բացահայտել է, որ Մալիում զինվորական հեղաշրջման ղեկավարները մարզվել ու պատրաստվել էին ամերիկացի զինվորականների կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2020 15:19 Asia/Tehran
  • Բացահայտվել է Միացյալ Նահանգների դերը՝ Մալիում տեղի ունեցած հակակառավարական հեղաշրջման գործում

Ամերիկյան պարբերականը բացահայտել է, որ Մալիում զինվորական հեղաշրջման ղեկավարները մարզվել ու պատրաստվել էին ամերիկացի զինվորականների կողմից:

Foreign policy պարբերականի փոխանցմամբ Մալիի բարձրաստիճան զինվորականներից Ասիմի Գոիտան,որ իրեն համարում է այդ երկրի ժամանակավոր առաջնորդը, մասնակցել է ԱՄՆ-ի գլխավորած  զորավարժանքներին:

Ըստ հաղորդման՝ Վաշինգտոնն անվտանգության հարցերի ոլորտում դադարեցրել է  Մալիի զինված ուժերին ուղղված իր  ուսուցումներն ու աջակցությունները:

Օգոստոսի 18-ին զինվորական հեղաշրջում  է տեղի ունեցել Մալիում:Ապստամբ զինվորականները ձերբակալել են երկրի նախագահ Իբրահիմ Բուբաքար Կեյտային ու վարչաետ Բուբու Սիսեին:

ՄԱԿ-ը, Եվրամիությունը և Աֆրիկայի հանձնաժողովը դատապարտել են հեղաշրջման հեղինակների այդ քայլը և պահանջել են ազատ արձակել Մալիի ավագ պաշտոնատարներին:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio