Բացահայտվել է Միացյալ Նահանգների դերը՝ Մալիում տեղի ունեցած հակակառավարական հեղաշրջման գործում
Ամերիկյան պարբերականը բացահայտել է, որ Մալիում զինվորական հեղաշրջման ղեկավարները մարզվել ու պատրաստվել էին ամերիկացի զինվորականների կողմից:
Foreign policy պարբերականի փոխանցմամբ Մալիի բարձրաստիճան զինվորականներից Ասիմի Գոիտան,որ իրեն համարում է այդ երկրի ժամանակավոր առաջնորդը, մասնակցել է ԱՄՆ-ի գլխավորած զորավարժանքներին:
Ըստ հաղորդման՝ Վաշինգտոնն անվտանգության հարցերի ոլորտում դադարեցրել է Մալիի զինված ուժերին ուղղված իր ուսուցումներն ու աջակցությունները:
Օգոստոսի 18-ին զինվորական հեղաշրջում է տեղի ունեցել Մալիում:Ապստամբ զինվորականները ձերբակալել են երկրի նախագահ Իբրահիմ Բուբաքար Կեյտային ու վարչաետ Բուբու Սիսեին:
ՄԱԿ-ը, Եվրամիությունը և Աֆրիկայի հանձնաժողովը դատապարտել են հեղաշրջման հեղինակների այդ քայլը և պահանջել են ազատ արձակել Մալիի ավագ պաշտոնատարներին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio