Երիտասարդ ամերիկացու դաժան սպանության վերաբերյալ լուսանկարներ են հրապարակվել
Օրերս հրապարակված նոր լուսանկարները ցույց են տալիս, որ ԱՄՆ ոստիկանության ուժերը Արիզոնա նահանգում սպանել են մի երիտասարդի, ով ըմպելիք էր գողացել խանութից:
Ինչպես հաղորդում է NBC News հեռուստաընկերությունը, օրերս լուսանկարներ են հրապարակվել, որտեղ երևում է, ինչպես է ԱՄՆ Արիզոնա նահանգում ոստիկանը սպանում Ռամոն Թիմոթի Լոպեսին:
Նշվում է, որ այդ սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին, որի տեսանյութը հրապարակել է Ֆենիքս քաղաքի ոստիկանությունը:
Տեսանյութում երևում է, որ ոստիկանության սպաներն կասկածելի գողության մասին ահազանգ ստանալուց հետո Ռամոն Թիմոթի Լոպեսին ձերբակալել և ծունկը դնելով նրա պարանոցին, ոտքերն ու մեջքը ամուր բռնելով նրան նետել են ոստիկանության մեքենայի մեջ:
Ըստ հաղորդման, ոստիկանության դաժան վերաբերմունքի հետևանքով երիտասարդ տղան ուշագնաց լինելուց հետո մահացել է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակառասիստական ցույցերը ճնշելու համար դաշնային ուժերին գործուղել է երկրի տարբեր քաղաքներ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio